ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆԻ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.145 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 1-9 -ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ Ս.Թ. ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՑ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ը:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԸՍՏ ՆՇՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ  ԺԱՄԸ 1000-1500 , ԲԱՑԻ ՇԱԲԱԹ ԵՎ ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐԻՑ:

 

Գարնան և կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես-համերգ Արաբկիրի վարչական շրջանում

Սիլվա Կապուտիկյանի անվան հ.145 սաների մասնակցությամբ Արաբկիրի վարչական շրջանում տեղի ունեցավ գարնան և կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես-համերգ։
Դպրոցի սաները հնչեցրեցին գարնան և մայրական սիրո թեմաներով բանաստեղծություններ,երգեր, հանդես եկան գեղեցիկ պարային կատարումներով:
Դպրոցին, նկարչական ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար, հանձնվեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի շնորհակալագիրը։

Մեր հաղթանակը՝ նոր համակարգիչ

Dasaran.am կրթական կենտրոնում կայացած «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2017-2018» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը Սիլվա Կապուտիկյանի անվան հ․145 դպրոցի ձևավորումը մրցույթի ժյուրիի կողմից ճանաչվեց հաղթող և  որպես գլխավոր մրցանակ՝ դպրոցը ստացավ համակարգիչ: